ՏԱՐՈՆ

Posted on September. 15. 2022

44֊օրյա պատերազմի կամավոր, առկա տեղեկատվությամբհրամանատար։ Կովսականի հանձնման ժամանակ, երբ հրաման է եկել հանձնել դիրքերը, Տարոնը հրաժարվել է հետ քաշվել ու մնացել է միայնակ։ Բորենիների առաջխաղացման ժամանակ պայքարը տվել է պատվով, հեռացել փառքով։
(տեղեկատվությունը, թեպետ, պաշտոնական չէ, հավանական է, որ այլ հանգամանքներ պարզվեն)։
Տարածված տեսանյութի հերոսն ինքն է։
Կարող են տարատեսակ մեկնաբանություններ լինել, թե գուցե հանձնվեր ու ողջ մնար։ Շատերը հիմա կասեն, թե որևէ մեկը չի կարող ասել, թե մարդն ինչպե՞ս կվարվեր նման իրավիճակում։ Կան նաև այնպիսիք, որոնք քննադատում են Տարոնի արարքը փառաբանողները։
Ճշմարտությունն ինձ համար շատ պարզ է. ես ցավով, բայց անչափ հպարտ եմ, որ Հայրենիքը կիսել եմ նման տղու հետ։ Ի՞նչ կանեի ես, եթե լինեի նրա փոխարեն. բարդ է ասել։ Միարժեք է այն, որ ինքն իմ եղբայրն է, հետևապեսդժվար, թե իմ ու նրա վարքը տարբեր լիներ։ Տարոնը հայ զինվորի ինձ համար ընկալելի կերպարն է։ Ներեն նրանք, որոնց համար խոսքերս հասկանալի չեն, բայց փառք Տարոնի որոշումը կիսած բոլոր մեր եղբայրներին։
Խոնարհումս նրա ծնողներին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *