«Փյունիկը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Posted on December. 4. 2022

«Փյունիկը» դուրս եկավ կիսաեզրափակիչ

Երեւանի «Փյունիկը» դուրս եկավ ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։
Չեմպիոնները մրցեցին Երեւանի «Նոայի» հետ։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Լուկա Յուրիչիչը, աչքի ընկավ նաեւ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտու-բանջոն։
Ավելի վաղ «Ուրարտուն» պայքարից դուրս էր թողել «Արարատ-Արմենիային»` 4:0։
«Գանձասարը» հետխաղային 11-մետրանոցներով պարտության էր մատնել «Ալաշկերտին» (0:0, 0:0, 11մ՝ 5:4), Գյումրիի «Շիրակը» դուրս էր թողել Չարենցավանի «Վանին»՝ 2:0:
Հայաստանի գավաթի խաղարկություն, քառորդ եզրափակիչ
«Փյունիկ» – «Նոա»՝ 3:0

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *