Posted on May. 10. 2023
Գրեց՝ Ռուզան Ասատրյան
Վաշինգտոնի «Խաղաղության բանակցություններին» ընդառաջ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն շատ կոշտ հայտարարությամբ է հանդես եկել, ասելով, որ հայերը սադրում են հայ թուրքական հարաբերությունները: Հարցնող կա՞ թե այդ որտեղ են հայերը սադրել, այս ինչ պատի ենք դեմ առել ու կանգնել… Ինչսադրանքի մասին է խոսքը, երբ ձմռանը հայերի ջեռուցումն եք փակում, իսկ գարնանըհացի ճանապարհը... Դուք Հայոց պատմական տարածքների ու մեկ ու կես միլիոնից ավել զոհերի աճյունների վրա նստած, կրկին ձեր հայացքը հառել եք մնացած բեկորների՞ն ոչ Ալահի պատժից եք վախենուն, ոչ միջազգային սաստումներից ու դեռ մեզ եք սադրիչ համարու՞մ։ Բավական է, հայերս առաջինը ձեռք մեկնեցինք երկրաշարժից տուժած ձեր ժողովրդին, դրա դիմաց, այսօր դուք փակեցիք օդային ճանապարհը, ու դեռ հայերս ենք սադրում: Չեղավ, պարոն Չավուշօղլի, կանգ առեք.. և կապեք ձեր անսանձությանը: Դուք ամեն ինչ եք անում, որ մենք կորցնենք մեր հիշողությունը, մեր գենը, տարածքները, ամեն օր առերես խաղաղության կոչերով, իրականում
ամեն վայրկյան նսեմացնում ու ատելության խոսքերով է ադրբեջանի ղեկավարը խոսում հայերի ու Հայաստանի մասին, պարբերաբար դիպուկարաների զոհ դարձնելով մեր զինվորներին, չվերադարձնելով հայ գերիներին, խախտելով 2020թ նոյեմբերի 9-ի որոշումների կետերը, արհամարելով միջազգային որոշումները…Սադրող լինեինք, պետք է պայթեցնեինք ձեր նավթագազային համակարգըհինգ ամիս 120 հազար հայերին իրենց իսկ կենսատարածքի վրա սովամահ անելու համար, թե կարծում էիք չենք կարող, չենք ուզեցել, մեր մեջ դեռ չի մեռել մարդը, ձեր հովանավորյալը անցել է բոլոր կարմիր գծերը ու մեզ էլ չասեք, թե մեր տան ներսում ինչ խորհըրդանշաններ կրենք
հանձինս <<ՆԵՄԵՍԻՍԻ, անմահ քաջերի հուշարձանի…Կրակն ենք ընկել, որ սահմանակից ենք` մեր հողերն են, սահման չեն, մենք դա երբեք չենք մոռանա ու դուք լավ գիտեք…
Հայրենակիցներ, մի անգամ մենք պետք է լրջորեն մեզ հարցնենք, թե ինչ են ուզում թուրքերը մեզնից և մշակենք մեր ապրելու անխոցելի դոկտրինան… Մեր ճակատագիրը մեր գիտնականների ձեռքին է, մտածեք պարոնայք…իսկ
իշխանությունը՞… նա պետք է ուժ հավաքի երկիրը պահելու համար: Չեք տեսնու՞մ նրանց վերաբերմունքը։
ՈՒԺ, իմաստնություն,միասնականություն հավատ ու հաղթանակներ քեզ, Երկիր, այսպես չի մնալու…