Posted on September. 17. 2023
Ընկերներ, ուրեմն էսօր գրառում եմ արել, որ անձրևանոց չունեմ, իսկ Արցախում սկսվել են անձրևները, Արցախի գրեթե բոլոր խանութներում փնտրել եմ, բայց այդպես էլ ոչ մի խանութում չկար, միայն մեկ խանութում էր, այն էլ գերմանական թանկարժեք «Knirps» ֆիրմայի որի գինը կազմում էր 69.500 ՀՀ դրամ, բայց և այդ ժամ խանութի անունը չգրեցի, որ չթիրախավորեմ, որովհետև շատերը չհասկանալով, որ ֆիրմայինի գինը հենց այդպես էլ լինում է օգնելու փոխարեն կսկսեն անտեղի քննադատել, բայց կարևորն այն էր, որ գտնվում էր Արցախում:
Փոխարենը գրեցի, որ շնորհակալ կլինեմ այն հային, ով այս անձրևանոցն ինձ կնվիրի:
Իսկ շատերի զարմանքն իմ անձի վերաբերյալ թե ես ի՞նչու անձրևանոց չունեմ, ապա ես դրա կարիքը երբևէ չեմ զգացել, քանի որ միշտ ավտոմեքենայով եմ եղել, բայց հիմա ոչ բենզին ունեմ, ոչ անձրևանոց, իսկ օրական քայլում եմ 17.000 և ավել քայլ:
❗Ուրեմն չանցած 25 վայրկյան, նամակ ստացա քար-տիս համարն էին ուզում, որ ինձ նվիրեն:
❗Չանցած 1 րոպե էլի քարտիս համարն էին ուզում, որ նվիրեն:
❗Չանչած 1.5 րոպե էլի քարտիս համարն էին ուզում, որ նվիրեն:
Ու եթե ես 1.5 րոպեից չջնջեի իմ անձրևանոցի մասին գրառումը ապա երեկոյան թիվը միլիոնների կհասներ:
Ինչ եմ ուզում ասել. աշխարհում ամենակարևոր բանն ազնվությունը, վստահությունը, նվիրվածությունն ու դրական լինելն է, էսօր ես դրա մեջ կրկին համոզվեցի, քանի որ պատրաստակամություն հայտնած բոլոր մարդիկ առաջնահերթ շեշտեցին Արցախին ազնվորեն նվիրված լինելու իմ կարևորագույն հատկանիշը, վստահելի ու միշտ դրական մարդ լինելը:
ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ ՄԱՐԴԻԿ, մեծ սիրով կուզենայի Ձեզ նշել, բայց քանի որ ԴՈՒՔ չեք ուզում հրապարակային ոչ մի բան, որովհետև չեք արել շնորհակալության համար, այլ որ ԱՐՑԱԽՆ ու ԱՐՑԱԽՑԻՆ մեծ արժեք են Ձեզ համար, ուստի կբավարարվեմ միայն այստեղ շնորհակալություն հայտնելով:
Ներկա պահին էդ անձրևանոցն ինձ համար ոսկուց թանկ էր, որովհետև օդ ու ջրի պես կարիքը զգում էի:
Ու այո, կան նման ՀԱՅԵՐ, ովքեր ոչ թե խոսքով, այլ միշտ գործով են Արցախի ու Արցախցու կողքին: 1,5 րոպեում երկու հոգու մերժեցի, քանի որ 25 վայրկյանում այն արդեն ինձ նվիրեցին:
Բառեր չեմ գտնում:
Լուսանկարում ես՝ առավոտյան, և ես՝ երեկոյան Արցախի վերջին անձրևանոցի հետ:
Իսկ վերջում՝ էսօր բարության օր էր, քանի որ էսօր էլի լավ մարդկանց ճանաչեցի: