ԿԱՐՈ ՔԱՀՔԵՋՅԱՆ

Posted on July. 7. 2024

Այսօր արցախյան ազատամարտի զոհված հրամանատարներից հալեպահայ Կարո Քահքեջյանի հիշատակի օրն է։ 

Կարապետ (Կարո) Քահքեջյան (մականունը՝ Սպիտակ Արջ, Մաղավուզի Կարո, մարտի 24, 1962 թ. Հալեպ հունիսի 26, 1993 թ. «Պուշկենյալ» բարձունք, Մարտակերտի շրջան), սիրիահայ ազատամարտիկ, Խաչակիրներ կա- մավորական ջոկատի հիմնադիր-հրամանատար։ 

Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1978 թվականին տեղափոխվել է Գերմանիա, սովորել ճարտարապետություն Ֆրանկֆուրտի ճարտարագիտական համալսարանի մեխանիկամեքենաշինական ֆակուլտետում։ Ապա հաստատվել է Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում։ Լիբանանում ապրած տարիներին մասնակցել է Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին։ 

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ եկել է Հայաստան օգնելու նպատակով։ Շահե Ա. Աճեմյանի հետ կազմել է Խաչակիրներ ջոկատը։ 1991-1993 թվականներին մասնակցել է Արարատի, Տավուշի, Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ «Պուշկենյալ» բարձունքի ազատագրման ժամանակ՝ մինչև հիմնական ուժերի հարձակումը, իր ջոկատով մարտնչել է հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պահպանել բարձունքը և մարտում զոհվել։ 

Նրա աճյունը ամփոփված է Եռաբլուրում, որտեղ կանգնեցված է նրա հուշարձանը 

#Հայքը_կանգուն_է_իր_հերոսներով 

«ՀԱՅ ԶԻՆՎՈՐ» 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *