ԱՅՑԵԼՈՒԹԵԱՆՑ ԱՌԻԹՈՎ

Posted on June. 7. 2019

“Հինգշաբթի, 30 Մայիս 2019-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Հայկական Բարեգործական Ընդհ. Միութեան նախագահ Պերճ Սեդրակեանը:
Շուրջ երկու ժամ տեւած հանդիպման ընթացքին արծարծուեցան Հայաստանի դիմագրաւած ներքին եւ արտաքին մարտահրաւէրները, ինչպէս նաեւ Հայաստան-Սփիւռք յարաբերութեանց յառաջիկայ հանգրուանի առնչուած խնդիրներ ու մօտեցումներ”:
Լուրեր՝ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսարանէն

“Հունիսի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հյուրընկալեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:
Հանդիպման ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը և տիար Սեդրակյանը անդրադարձան Հայաստանում, Արցախում ու Սփյուռքի հայ համայնքներում տեղ գտած զարգացումներին”։
Մայր Աթոռի Տեղեկատվական Համակարգ

Հիմա հարց տանք, արդեօ՞ք երբ պիտի դադրին տիար Պերճ Սեդրակեանի Անթիլիաս/Էջմիածին մաքուքային այցելութիւններն ու անոնց յաջորդաց միօրինակ (այլեւս թթումի համ տուող) յայտարարութիւնները)։
Յարգանքներով՝ ԱՆԹՕ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *