Հանդիպել են ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիին եւ ՀՀ առողջապահութեան նախարարը

Posted on September. 6. 2019

«alikonline.ir» – ՀՀ Առողջապահութեան նախարար Արսէն Թորոսեանն ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպան Սէյէդ Քազեմ Սաջջադիի պատւիրակութեանըերկու երկրների առողջապահութեան ոլորտում համագործակցութեան զարգացման ուղիները քննարկելու եւ դեսպանին հրաժեշտ տալու Հայաստանում նրա առաքելութեան աւարտի կապակցութեամբ։
Ինչպէս «Արմէնպրես»-ին յայտնեցին ՀՀ առողջապահութեան նախարարութիւնից, Սէյէդ Քազեմ Սաջջադին նախարարին ներկայացրել է, թէ ինչ համագործակցութիւն է եղել մինչ այժմ Հայաստանի եւ Իրանի առողջապահական ոլորտում: Վերջինս հանդէս է եկել նաեւ մի շարք նոր առաջարկներով, մասնաւորապէս յարաբերութիւնները խորացնել քաղցկեղի կանխարգելման, սկրինինգային ծառայութիւնների ընդլայնման, կրթական փոխանակման ծրագրերի, առողջապահական տուրիզմի, դեղորայքի, բժշկական սարքաւորումների, ակնաբուժական մասնագիտացւած կլինիկայի ուղղութեամբ աշխատանքներ տանելու եւ մի շարք այլ ուղղութիւններով:
Դեսպանը նշել է, որ մեծ ցանկութիւն կայ քաղցկեղի կանխարգելման սկրինինգներ իրականացնելու համար հետազօտական կենտրոն հիմնել Հայաստանում:
Նախարարը նախ շնորհակալութիւն է յայտնել դեսպանին, ապա պատրաստակամութիւն յայտնել այս ուղղութիւններով համագործակցելու եւ նշել, որ ուրախ կը լինի իրանական փորձը կիրառել մեր երկրում:
Վերջում իրանական կողմը նախարար Արսէն Թորոսեանին հրաւիրել է Իրանի Իսլամական Հանրապետութիւնծանօթանալու իրենց երկրի առողջապահական համակարգին: Նախարարը սիրով համաձայնել է եւ ամփոփելով հանդիպումը Սէյէդ Քազեմ Սաջջադիին շնորհակալութիւն յայտնել կատարած աշխատանքների համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *