Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը Սիրիայի հյուսիսի համայնքների հետ կապի մեջ է

Posted on October. 13. 2019

Դամասկոսում Հայաստանի դեսպանությունը եւ Գլխավոր հյուպատոսությունը Հալեպում մշտական կապի մեջ են Ղամիշլիի հանրային կառույցների եւ Սիրիայի հյուսիսային մյուս շրջանների կառույցների հետ։ Այս մասին ասվում է Հայաստանի ԱԳՆ թվիթերյան հաղորդագրությունում։
Հայաստանի դիվանագիտական առաքելություններն աշխատում են մեր հայրենակիցներին անհրաժեշտության դեպքում ժամանակավոր բնակարան եւ առաջին բուժօգնություն տրամադրելու ուղղությամբ։
Ներկա դրությամբ մեր հայրենակիցների անհապաղ տարհանման խնդիր դրված չէ: Ըստ մեր տեղեկությունների Սիրիայի հյուսիային շրջաններում հայերի թիվը կազմում է շուրջ 3000 մարդ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *