Continental Cup. Ըմբիշ Վազգէն Թեւանեանը բրոնզէ մեդալ է նւաճել

Posted on October. 26. 2019

«alikonline.ir» – Ազատ ոճի ըմբշամարտի Եւրո-պայի մինչեւ 23 տա-րեկանների չեմպիոն, 65 կգ. քաշային Վազգէն Թեւանեանը Դագես-տանի Խասաւիւրտ քաղաքում կայացած «Continental Cup» մրցաշարում բրոնզէ մեդալ է նւաճել:
Այս տարի մրցաշարին աւելի քան 200 ըմբիշ է մասնակցել Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ադրբեջանից, Ղրղզստանից, Հայաստանից եւ այլ երկրներից:
Որակաւորման փուլում Թեւանեանն առաւելութեան է հասել ռուսաստանցի Զահիր Շահիեւի նկատմամբ, 1/8 եզրափակչում 7:1 հաշւով յաղթանակ է տարել դարձեալ Ռուսաստանի ներկայացուցիչ Ախմեդ Ջալիլովին, քառորդ եզրափակչում 2:0 հաշւով յաղթել է Հայաստանի մէկ այլ ներկայացուցչի՝ Հրաչեայ Մարգարեանին:
Կիսաեզրափակչում Թեւանեանը 4:3 հաշւով պարտւել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Էւան Հենդերսոնին, վերջինս հասել է եզրափակիչ ու հայ ըմբիշը սփոփիչ գօտեմարտ անցկացնելու իրաւունք է ստացել ու յաղթել: Բրոնզէ մեդալի համար պայքարում Թեւանեանը 5:2 հաշւով առաւելութեան է հասել դագեստանցի ըմբիշ Շամիլ Հուսէյնովի նկատմամբ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *