ԱՄՆ-ը մտադիր է մասնակցել Մինսկի խմբի ձեւաչափով Ղարաբաղի հարցով առաջիկա հանդիպումներին

Posted on October. 9. 2020

ԱՄՆ-ը մտադիր է մասնակցել առաջիկա հան-դիպումներինլուծելու Լեռնային Ղա-րաբաղի հակամարտությունը Եվրոպայում անվտան-գության եւ համագործակցության կազմակեր-պության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ձեւաչափով, հաղորդում է ՏԱՍՍ-ը հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցչին:
«ԱՄՆ-ը, որպես համանախագահ, կմասնակցի ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո հրավիրված հանդի-պումներին»,- ասել է ԱՄՆ ԱԳՆ պաշտոնյան՝ մեկնաբանելով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանի հայտարարությունները:
Ֆրանսիայի արտգործնախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի շուրջ բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 8-ին Ժնեւում, իսկ հոկտեմբերի 12-ին` Մոսկվայում: ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ֆրանսիայի հետ միասին համանախագահում է Մինսկի խմբում:
«Միացյալ Նահանգների դիրքորոշումը հստակ է եւ որեւէ փոփոխության չի ենթարկվել՝ երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները եւ սկսեն աշխատել Մինսկի խմբի համանախագահների հետ, որպեսզի հնարավորինս շուտ վերադառնան բովանդակալից բանակցությունների: ԱՄՆ-ը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է երկու կողմերին օգնություն ցուցաբերելուն՝ հակամարտության խաղաղ եւ կայուն լուծմանը հասնելու համար»,- ասել է դիվանագետը:
Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ն արդեն «հակամարտության երկու կողմերին կոչ է արել վերադառնալ բովանդակալից բանակցությունների՝ Մինսկի խմբի հովանու ներքո»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *