«Հրապարակ». «Փաշինեանն Օնիկ Գասպարեանին ասել է՝ զօրքը պատրաստ պահի, որ իր հրահանգով իջեցնեն քաղաք»

Posted on December. 17. 2020

«Հրապարակ»-ը գրում է. «Մեր հաւաստի աղբիւրը՝ Պաշտպանութեան նախարա-րութիւնից, պատմում է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կապւել է ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանի հետ եւ ասել, որ զօրքը պատրաստ պահեն, որպէսզի իր հրա-հանգով իջեցնեն քաղաք։
«alikonline.ir»- «Հրապարակ»-ը գրում է. «Մեր հաւաստի աղբիւրը՝ Պաշտպանութեան նախարարութիւնից, պատմում է, որ օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինեանը կապւել է ՀՀ ԶՈՒ գլխաւոր շտաբի պետ Օնիկ Գասպարեանի հետ եւ ասել, որ զօրքը պատրաստ պահեն, որպէսզի իր հրահանգով իջեցնեն քաղաք։ Գասպարեանը հետաքրքրւել է՝ ինչի՞ համար։ Ասել է՝ յատուկ պահպանութեան օբիեկտները պաշտպանելու։ Օնիկ Գասպարեանն ասել է՝ քանի դեռ ես եմ Գլխաւոր շտաբի պետը, զօրքը ներքաղաքական գործընթացներին չի միջամտելու եւ քաղաք չի բերւելու։ Սրանով աւարտւել է խօսակցութիւնը, որից յետոյ Գասպարեանը կապւել է պաշտպանութեան նախարար Վաղարշակ Յարութիւնեանի հետ եւ ներկայացրել իրենց խօսակցութիւնը՝ խնդրելով, որ եթէ վարչապետն իրեն էլ դիմի նոյն հարցով, նոյն պատասխանը լսի պաշտպանութեան նախարարից։ Նախարարը խոստացել է խօսել վարչապետի հետ։
Ապա որոշ ժամանակ անց Վգ Յարութիւնեանը կապւել է Գասպարեանի հետ եւ ասել՝ իրաւական առումով դու ճիշտ ես, բայց եթէ նման հրահանգ իջեցւի, պարտաւոր ենք ենթարկւել եւ զօրքը հանել։ Գասպարեանը կրկնել է իր դիրքորոշումը՝ քանի դեռ ես եմ ԳՇ պետը, բացառւում է, որ զօրքը մտնի քաղաք։
Յետոյ եւս մի անգամ են փորձել զօրքը ներքաշել միտինգ ցրելու գործընթացին. Օնիկ Գասպարեանին ասել են՝ բանակին պատկանող «Ուրալ» մեքենաները բերէք քաղաք, որ եթէ ընդդիմութիւնը տրանսպորտային միջոցներով փորձի փողոցները փակել, դրանց միջոցով բացեն փողոցները, սակայն Գասպարեանը եւս մէկ անգամ լսելի է դարձրել, որ ինքը չի պատրաստւում ներքաղաքական պրոցեսներին մասնակից դառնալ եւ բանակն էլ դարձնել զէնք՝ իշխանութիւնների ձեռքին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *