«64 մարմին է դուրս բերւել Ջաբրայիլից եւ Ֆիզուլիից. մի մասը մի տոպրակ ոսկոր էր. մարմիններ կային, որ մի հոգին վերցրած տանում էր». Արսէն Ղուկասեան

Posted on December. 17. 2020

«alikonline.ir»- «Այսօր (դեկտեմբերի 15-ԽՄԲ.) արդէն վերադարձան տղերքը, աշխատեցին, եկան: Հէնց հիմա կառավարութեան շէնքի դիմաց եմ, այստեղ է ամփոփւում ամէն ինչ: Այս պահին ուղեկցողները որտեղից որ գալիս են, յայտնում ենինչ են արել: Այսօրւայ տւեալներով 64 մարմին41-ը Ջաբրայիլից, 23-ըՖիզուլիից, դուրս են բերւել»,- ֆէյսբուքեան հեռարձակման ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողների հարազատներից այս պահին Արցախում գտնւող Արսէն Ղուկասեանը, ով փնտրում է եղբօրն ու եղբօր որդուն: Նա նշեց, որ այս պահին մարմինները գտնւում են դիահերձարանի տարածքում, քննիչները աշխատում են: «Ումից ինչ մնացած կը լինի, կը յանձնեն, եթէ ոչինչ մնացած չկայ, ընթացակարգը գիտէք, ԴՆԹ անալիզ կանեն, չնայած բոլորն էլ անխտիր ԴՆԹ-ի ենթակայ են: Մի մասը կարելի է ասել, մի տոպրակ ոսկոր էր: Մարմիններ կային, որ մի հոգին վերցրած տանում էր: Եթէ մօտները փաստաթուղթ լինի, թէ կոնկրետ այդ մարմինն ում մարմինն է, առաւօտեան քննիչներից կը վերցնեմ այդ թուղթը, կը փոխանցեմ ձեզ»,- դիմելով անհետ կորածների ծնողներին ու հարազատներինասաց Արսէն Ղուկասեանը:
Նա նշեց նաեւ, որ փորձում են Մարտունուց եւ Հադրութից մարմիններ դուրս բերել, բայց դեռ թոյլ չեն տալիս:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *