ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆ Ո՞ՒՄ ՊԱՇՏՊԱՆՆ Է

Posted on March. 17. 2021


Տարակուսանքս բազմաթիվ առիթներ ունի: Դրանք դեռ կհասցնեմ թվարկել, բայց նախ թաթոյան արմանի վերջին սադրիչ մամուլի ասուլիսին անդրադառնամ:
Այս երկերեսանի ,պաշտպանըե շտապեց լրագրողներին պատմել իր «դարդերը», երբ կառավարության նիստերին չմասնակցելու իր անպարկեշտ ու անբարտավան պահվածքին որպես պատասխան՝ այլեւս հրավեր չի ստանում: Այս թաթոյանն ինչո՞ւ հատկապես Արցախյան վերջին պատերազմից հետո դադարեց մասնակցել կառավարության նիստերին: Իր ասելով շա՜տ է զբաղված լինում:

Ո՛չ, թաթոյան արման, պատճառը քո զբաղված լինելը չի, պատճառն այն է, որ այն դավադիր ուժերը, որոնց օրոք պաշտոններ ես ստացել եւ ում դու շարունակում ես խոնարհաբար ծառայել մինչեւ հիմա, քեզ արգելել են մասնակցել, իրենց ասելով, «դավաճանի» նիստերին: Քեզ ստվերից ղեկավարող այդ մաֆիոզների նման որակումն ուղիղ համեմատական է իրենց հայրենադավ պահվածքին, եւ դու, թաթոյան արման, վախկոտ կեցվածքով, հակաժողովրդական պահվածքով պատճառաբանում ես, թե Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ես հաճախ մեկնում: Դու անպայմա՛ն կառավարության նիստերի օրերին պիտի գնաս Սյունիք, սուտասան թաթոյան: Դա ստվերից քեզ ղեկավարող սեռժիկ սարգսյանի տակտիկան է — նա էլ էր հոկտեմբերի 27-ին «լռվել» Գորիսում, երբ Ազգային ժողովում պետության ղեկավարներն էին գնդակահարվում: Սա այլ տեղ ու այլ առիթով գրվելիք թեմա է:

Դու, ՄԻՊ-ի այսպես կոչված ղեկավար թաթոյան, կառույցին տրամադրվելիք հսկայական գումարներին այսուհետ հավելյալ վճարումներ չտալը համարում ես ՄԻՊ կառույցի անկախության վրա ճնշում գործադրել: Անգամ այլոց, այսպես ասած, տարակուսանքն ես որպես քեզ դրական արձագանք վերագրում:
Ստո՛պ, արման թաթոյան, քո վկայած կազմակերպություներն իրենց արձագանքում նկատի ունեն ո՛չ թե երկդիմի, մարդու իրավունքները բացահայտ ոտնահարողի քաղաքականություն վարող կամակատարի քո անձը, այլ ՄԻՊ ինստիտուտը: Նրանց հայտնի չեն քո դավաճան, ոչ մարդկային քայլերի մանրամասները: Նրանց հայտնի չէ, թե դու ի՞նչ ջանքեր էիր գործադրում հանցագործ ռոբիկ քոչարյանի անձնական գույքի պահպանության համար՝ քանիցս բանտախցում այցելելով այդ ամբաստանյալին: Ջանքեր էիր թափում, որ «խեղճ ռոբի» բանտային պայմաններն ավելի լավացնեն, հարազատների տեսակցությունների վրա հանկարծ արգելքներ չտրվեն: Շա՜տ քրտնաջան աշխատեցիր այդ ուղղությամբ, թաթոյան, նախկինում քեզ տրված շնորհներին պատասխանել էր պետք, չէ՞:

Մարդու իրավունքների պաշտպան ես կոչվում, քեզ համար կալանավայրերում հենց քո խորհրդատուներ քոչոյի ու սեռժիկի տխրահռչակ տիրապետության օրերից հանիրավի բանտ նստած տառապողներ չկա՞ն: Թե՝ նրանք գումար չունեն, որ քեզ սիրաշահեն, ինչպես մարդասպան ռոբիկն է անում: Մարդու իրավունքները, թաթոյան, եթե չգիտես, բացատրեմ՝ հավասար են բոլորի համար, եւ այդ հարցում քմահաճորեն ընտրություն կատարելը նախ եւ առաջ հակասում է քո կոչումին: Դու սա չե՞ս հասկանում, ի՞նչ է, թե՝ քեզ անհասկացողի տեղ ես դնում:

Դե հիմա, թաթոյան արման, իմ աչքը մտցրու բոլորին հավասար նայելու քո քայլերից գոնե մեկը, որ ես չտարակուսեմ, թե դու բացահայտ ընտրություն ես կատարում՝ ո՞ւմ այցելես, ո՞ւմ խաթարված իրավունքը պաշտպանես: Չունես: Բա դու ՄԻՊ-ի էլ ի՞նչ ղեկավար ես: Քո պահվածքից ելնելով՝ չմտածե՞մ, որ դու հների հետ ունեցած կապերդ ո՜չ միայն չես խզել, այլեւ բացահայտ դարձել ես նրանց կամակատարը: Եթե դու նրանց թելադրանքով, նրանց ստիպելով, սուտի-մուտի պատճառաբանություններով կառավարության նիստերին չես մասնակցում հատկապես Արցախյան պատերազմից հետո, ուրեմն դու ղարաբաղյան դավաճան կլանի ու նրա ղեկավարների ստրուկն ես: Եթե դու խուսափում ես կառավարության նիստերին մասնակցել հատկապես փողոցային խուժանի բողոք-միտինգների սկսելուց հետո, մանավանդ չկաթողիկոսի ու չգիտես ում նախագահ արմեն սարգսյանի հակավարչապետական քայլերից հետո, ուրեմն դու, արման թաթոյան, ո՜չ թե մարդու իրավունքների պաշտպան ես, այլ մաֆիայի, դավաճանների, երկրում քաղաքացիական պատերազմ հրահրողների պաշտպանն ես:
Միայն թե հանկարծ չասես, թե քո ամբողջ ուշքն ու միտքը գերիներին վերադարձնելն է: Կառավարության այդ վերջին նիստերում, թաթոյան, հատկապես գերիների՛ վերադարձի խնդիրներ են առաջ քաշվում, մի՞թե դրանք քեզ համար կարեւոր չեն, կամ մի՞թե այնտեղ քո կարծիքների, դիրքորոշումների կարիքը չկա: Չփորձես մերկապարանոց ապացույցներ հորինել, թե քո ամբողջ գործունեությունը հենց դրան է ուղղված: Ես գոնե քեզ չեմ հավատում՝ վկայելով քո երկդիմի կեցվածքը, ստվերից քեզ տրվող հրահանգները հլու-հնազանդ կատարելը:

Հիմա էլ գառան մորթի ես հագել, արդա՞ր ես ձեւանում, կառավարության դեմ էլ պատրաստվում ես սահմանադրական դատարանում գործ հարուցել: Դու հիմա ինչո՞վ ես տարբերվում փողոցներ լցված այն մի քանի տասնյակ թափթփուկներից, որոնք երկրում պատրաստվում են իրենց Ա ու Բ տխրահռչակ ծրագրերով խարխլել պետականության հիմքերը:

Ի դեպ, փողոցներ լցված այդ խուժանը, նույնքան խուժան ինչ-որ վազգենի, ինչ-որ վանեցյանի կամ էլ դաշնակների կողմից վերջին փողոցայինի բառապաշարով հայհոյանքներ է հնչեցնում վարչապետի հասցեին, անգամ Լինչի դատաստանի ու մահափորձի կոչեր են արվում: Սրանց անդրադառնալը ՄԻՊ-ի պարտականությունների մեջ մտնո՞ւմ են, արման թաթոյան, թե՝ դրանք քո սրտով են:

Դու սրա պատասխանը չունես, աճպարար արման, դու պարզապես շարունակում ես արդեն վերջին խռխռոցի վիճակում գտնվող մաֆիոզների խմբավորման պաշտպանը մնալ:

… Ի՞նչ ավելացնեմ, պարզապես զզվելի ու շատ տհաճ է մի մարդու դավաճանական ու վախկոտ պահվածքը, ում անունը կապվում է մարդու իրավունքների պաշտպանի անվան հետ: Եթե մեղմ ասեմ, դու պարզապես չես համապատասխանում այս պաշտոնին, դու պարզապես թյուրիմացություն ես, արման թաթոյան: Դու բացահայտորեն ծառայում ես նախորդներին ու բացահայտ էլ կողմնապահ ես, որը վայել չէ Մարդու իրավունքների պաշտպանին: Տխուր է շատ, թաթոյան արման, տխուր է եւ ամոթ:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
14 Մարտ, 2021 — Facebook

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *