ՔՈՌԵՐԸ ՉԵՆ ՏԵՍՆՈՒՄ

Posted on March. 17. 2021


Բայց քոռերը, պարզվում է, որոշ բաներ տեսնում են: Օրինակ լևոն պետրոսյանը, որի ազգանվանը կարելի է նաեւ Տեր բառն էլ ավելացնել, որոշակի տեսնում է, որ իր նախկին համախոհ, հետո նախկին հակառակորդ վազգեն մանուկյան կոչված մի բանսարկու երեք կետից կազմած ,հրովարտակե է արձակել, որի առաջին երկու կետերը, մեղմ ասած, ապուշություն են:

Ճիշտ է, այս լեւ ոնը, աղվես վազգենի ներկայացրած այդ երեք կետերից առաջին երկուսը ,ապուշությունե բառով չի բնորոշում (երեւ ի խնայում է իր նախկին համախոհին ու նախկին հակառակորդին), բայց դե գոնե մերժում է դրանք:
Բայց այս քոռ լեւ ոնի ,կարծիքիե շարունակությունն արդեն ինքնին ապուշության բարձրագույն գա-գաթնակետն է: Վարչապետի հրաժարական պահանջող այս առաջին թալանչին, գնաց-միացավ այն խաժամուժին, անգամ միացավ չկաթողիկոսին:
Սա, ի՞նչ է, հիշողություն չունի՞, որ մտաբերի, թե Նիկոլ Փաշինյանն ի՞նչ անօրինակ ջանքեր էր թափում, երբ ինքը՝ լեւ ոն կոչված նախկին նախագահը, շառաչուն ապտակ էր ստացել հանցագործ ռոբիկ քո-չարյանից ու բողոքում էր, որ ընտրությունները կեղծվել են: Ասացինք տեսողությունից է թույլ, բայց հիշողությունի՞ց էլ է թույլ:

Այդքան շո՞ւտ մոռացավ Նիկոլ Փաշինյանի հավատարմությունը:

Ասենք մոռացկոտությունը հատուկ է թույնով լցված քայլող սրվակ այս լեւոն պետրոսյանի համար: Օրինակ, նա շատ արագ է մոռացել, թե ինչպես կոպեկներ արժեցող վաուչերներով իր շրջապատի մարդկանց վաճառեց հարյուրավոր գործարաններ՝ այնտեղ տասնամյակներով աշխատող բանվորներին անաշխատ ու կարիքի մեջ թողնելով:
Մոռացե՞լ է, թե ինչպես կոնյակի գործարանը վաճառեց՝ այնտեղ եղած հարյուրավոր տակառ կոնյակների ընդամենը մեկ տակառի գնով:

Մոռացե՞լ է, այն 500 միլիոն դոլարի մասին, որ Եսայի Տեր-Ստեփանյանի միջոցով երկրից հանեց ու արտերկրի բանկերում տոկոսների տակ դրեց: Գուցե ինքը հիմա այդ տոկոսների հաշվի՞ն է ապրում: Սա չի՞ նշանակում, որ Հայաստանի առաջին թալանչին ինքն է:

Մոռացե՞լ է, թե ինչպես Արցախյան առաջին պատերազմում ֆիդայի հրաշալի տղաների հաղթանակը վախկոտությամբ ընդունեց ու դիվանագիտության դաշտում պարտություն կրեց՝ հաղթողի դիրքը զիջելով պարտվողի դիրքին: Եվ դրա արդյունքն եղավ ազատագրված տարածքները վերադարձնելու իր տխրահռչակ ծրագիրը՝ «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածով: Փաստորեն նա ստորաբար մսխեց մեր հաղթա-նակը:

Այս քոռը որոշ բան հիշում է, շատ բան էլ չի հիշում:

Չի հիշում, թե ինչպես Ղարա-բաղից բերեց ու մեր ազգի գլխին կապեց երկու դավաճան հայվաններ ռոբիկ քոչարյանին ու սեռժիկ սարգըս-յանին: Սա, այս տափուկ անտերը, ո՛չ միայն շատ բան չի հիշում, այլեւ ստրկաբար խոնարվում է նրանց առաջ, ովքեր Հայաստանը քարու-քանդ են արել, ովքեր հիմա էլ՝ երկուսը ստվերից (թաքուն հան-դիպելով նրանց հետ), իսկ ծեր աղվես վազգենը՝ բացահայտ, շարունակում են բզկտել երկիրն ու ժողովրդին:

Եվ ի՞նչ է բարբաջում հիմա սա, որ առոք-փառոք ապրում է իրեն հատկացված ասաբնյակում ու վայելում իր գողացածները: Սա ասում է, թե Նիկոլ Փաշինյանի համար պետք է արտերկում ժամանակավոր ապաստարան ապահովել: Պարզից էլ պարզ է, որ սրա ուղեղն ամբողջովին բթացել է, գուցե ռոբիկի հետ ծածուկ հանդիպումների՞ արդյունք է: Սա չի՞ հասկանում, որ նույնանում է հանցագործներ ռոբիկի եւ սեռժիկի հետ, որոնք ամեն ինչ արեցին, որ Արցախյան այս վերջին պատերազմում պարտություն գրանցվի, եւ այդ պարտության համար դավաճանի պիտակը կպցվի Փաշինյանին՝ պղծելով անմեղ նահատակների հիշատակը:
Տարիներով Մատենադարանի հին ձեռագրերի վրա ճգնած, մեռած լեզուների պրոֆեսոր այս վայ գիտնական քոռ անտերի ուղեղը լրիվ մթագնել է: Եվ սա, իր բութ ուղեղով, սկսել է լոլո կարդալ, սկսել է իր նման հանցագործ էն երկու դավադիր, անհայրենիք ղարաբաղցիների կամակատարը դառնալ՝ միանալով նրանց իր ազգադավ, իր դավաճան պահվածքով:

Ամո՜թ սրան, որ հիշողության կորուստ ունի:

Ամո՜թ սրան, որ ժողովրդի զգացմունքների նորբ լարերի վրա փորձում է աճպարարություն անել:

Մեկընդմիշ հիշիր, պետրոսյան լեւոն, ես եւ ժողովրդի առողջ դատող մասը Նիկոլ Փաշինյանի կողքին ենք: Մեզ մի՛ փորձիր խառնել փողոցներում կապիկություններ անող ազգադավ խաժամուժի հետ, որին դու արդեն անինքնասերի խոնարհությամբ ու անամոթաբար միացել ես ոչինչ չասող քո այս հերթական հայտարարությամբ:

Ես մեկ բառով եմ բնորոշում քեզ՝ դու պարզապես ժպտացող սրիկա ես, լեւոն-տեր պետրոսյան:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ
16 Մարտ, 2021 — Facebook

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *