Ինչ ունենք այսօր` Քաջ Նազարի նշաձող ու ջախջախված պետություն…

Posted on March. 25. 2021

ԳՐԵՑ՝Հարություն Մկրտչյան

1921 թվականի մարտի 15-ինուղիղ 100 տարի առաջ այս օրը Սողոմոն Թեհլերյանը սպանեց հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։Դեպքը տեղի ունեցավ Բեռլինում՝ Հարդենբերգ փողոցի թիվ 17 տան դիմաց։


Դատարանի նախագահ – Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:
Թեհլերյան – Ես ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:
Նախագահ – Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:
Թեհլերյան – Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:
Նախագահ – Թալեաթ փաշային ուզում էիք սպանե՞լ:
Թեհլերյան – Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:
Նախագահ – Ուզում եմ ասել՝ նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:
Թեհլերյան – Ես որևէ ծրագիր չունեի:
Նախագահ – Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:
Թեհլերյան – Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ՝ դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:
1921 թվականի հունիսի 2-ին Թեհլերյանը գերմանական դատարանի կողմից արդարացվեց ու ազատ արձակվեց։
Սողոմոն Թեհլերյանի բեռլինյան դատավարությունը արդյունքում վերածվեց երիտթուրք ոճրագործների դատավարության: Այն պատմական մեծ իրողություն է, որը սկիզբ դրեց հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *