ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԹՈՒԹԱԿ՝ ՎԱՀՐԱՄ ՔԱՀԱՆԱՅԻ ՆՈՐԱՆՈՐ ՀԵՐՔՈՒՄՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ

Posted on June. 24. 2021


Պատմում են, թէ մի մարդ գնացել ա ձուկ գնելու։ Խանութ հասած, վերցնում է ձկան ու սկսում պոչը հոտոտել։ Վաճառողը դիմելով հաճախորդին ասում ա.- Ինչո՞ւ ես հոտոտում ձկան պոչը։ Մարդը ասում ա, տեսնելու թէ ձուկը հոտել ա։ Եթէ ուզում ես իմանալ որ ձուկը հոտել ա, պէտք ա գլուխը հոտոտես, հիշեցնում ա, խանութպանը։

Այո՛, ճիշդ էք, ասում ա մարդը, ձուկը արդէն գլխից հոտել ա, իսկ ես նայում եմ, թէ արդեօ՞ք պոչին հասել ա։

Վահրամ քահանա Մելիքեան, թութակ Գարեգին Բ.ի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գլուխը հոտել է ու հասել քեզի, պոչին։
Ա՜յ տղա, Մայր Աթոռի սուրբ Էջմիածնի սեփականությունը եղող «Իզմիրլեան» ԲԿ տնօրէն՝ Արմեն Չարչյանի սպառնալիքները ինքնաբուխ էի՞ն, դա իր անձնական որոշումն է՞ր։ Քո չկաթողիկոսդ մատ չուներ նրան մէջ։ Հաւատացինք։

Մայր Մայր Աթոռի սուրբ Էջմիածնի սատանայապետ Արշակ չարքեպիսկոպոս Խաչատրյանի արատառոց հայտարարութիւնները, դարձեա՞լ իր անձնական կարծիքն էր։

Շիրակի թեմի անշնորհք չառաջնորդ Միքայել Աջապահյեանի զզուելի պահվածքը, դարձեա՞լ իր անձնական կարծիքն էր։

Իսկ լանջախաչերով ներկայացած էն բոլոր չքահանաներու մասնակցութիւնը Քոչարյանական նախընտրական քարոզարշաւներին, դարձեա՞լ իրանց անձնական կարծիքն էր։

Եթէ մի պահ միամիտ գտնվենք եւ ընդունենք, որ իսկապէս էդ բոլորը կատարվել են անձնական նախաձեռնությամբ, մեր մտքին մէջ ծագելու ա մի լուրջ հարցում, թէ՝ ի տես էս բոլորին, ի՞նչ է անում Լուսաւորչի գահին անարժանաբար բազմած կնամոլ քո կաթողիկոսը, Գարեգին կարիճ Ներսիսյանը։

Մեր եկեղեցւոյ հաւատացեալները, իրանց ամուսնացեալ քահանաներին ողջունում են ասելով, Արժանապատիւ Տէր Հայր։ Իսկ դու Վահրամ քահանա ակամայ կորսնցրած ես էդ պատիւը ու արժանացած թութակ, պնակալեզ ու ստախօս տիտղոսներին։

Սուտն էլ սահման ունի։ Ձուկը ոչ թէ գլխից միայն հոտել ա, այլ հասել պոչին։

Գիտեմ, որ ՀՀ Խորհրդարանական արտակարգ ընտրութեան աւարտին, եթէ հանկարծ կաթողիկոսիդ թեկնածուն (կաշառքով ու մեղսակցությամբ Մայր Աթոռի) շահի ընտրությունները, Երկուշաբթի երեկոյեան հաղթանակի հարսանիք է տեղի ունենալու Մայր Աթոռից ներս։ Բացուելու են շեմբէյներու շիշերը ու խմելու էք կենացը գողապետերին ու երգելու էք, «Մեղաւոր է՛, Փաշինյանը»։

Վա՜յ ձեզ սեւազգեստ անաստուածներ։
Կրողը տանի ձեզ,
ԱՆԹՕ ՍԱՀԱԿ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *