Հայրենադարձության պատմություն

Posted on August. 28. 2021

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը շարունակում է ամենօրյա ռեժիմով ընդունել հայրենադարձ ընտանիքների: Հերթական բազմազավակ ընտանիքի վիդեո պատմությանը կարող եք ծանոթանալ https://www.lragir.am/2021/08/20/662731/: Տեսանյութը ազատորեն կարող եք ներբեռնել և հրապարակել: Այն անգլերեն և ռուսերեն ընթագրերով է:

Կես տարի առաջ Գեորգի և Ոսկի Թումանյաններն իրենց 7 երեխաների հետ Մեծ Բրիտանիայից հայրենադարձվել են Հայաստան:
Նրանք դիմեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ կազմակերպչական և տեղեկատվական մի շարք հարցերով: Գրասենյակի հայրենադարձության գծով պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը խորհրդատվություն անցկացրեց և կշարունակի աջակցել նրանց ինտեգրացիայի հարցերում:
Այժմ ընտանիքը տուն է կառուցում, մի քանի հեկտար հող է գնել և նպատակ ունի զբաղվել գյուղատնտեսությամբ և արտադրությամբ:
Վերջին 2 տարվա ընթացքում շուրջ 1000 հայրենադարձ ֆիզիկապես այցելել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակ և շուրջ 4000-ը՝ կապվել առցանց կամ հեռախոսակապի միջոցով։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *