ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ՀՅՈՒՊԱՏՈՍ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄ ՓՈԼ ԿՐԵԿՈՐՅԱՆԻՆ ՀԱՆՁՆԵՑ ՀՀ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼ

Posted on August. 28. 2021

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ – Օգոստոսի 19-ին, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս, արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյանը Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանին հանձնեց ՀՀ բարձրագույն պարգևներից մեկը հանդիսացող Երախտագիտության մեդալ՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ ՀՀ նախագահի կողմից շնորհված։ Պարգևատրման արարողությունը տեղի ու-նեցավ Լոս Անջելեսի քա-ղաքապետարանի նիստերի դահլիճում։ «Երկարամյա հայանպաստ գործունեու-թյան, հայ-ամերիկյան բարեկամական կապերի ամրապնդման և զարգաց-ման գործում ներդրած նշանակալի ավանդի հա-մար Լոս Անջելեսի քաղա-քային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին պար-գևատրել Երախտագիտության մեդալով», նշված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Մեդալի հանձնման արարողության ընթացքում հնչեցրած իր խոսքում դեսպան Բայբուրդյանը ընդգծեց, որ Փոլ Կրեկորյանը բարձրագույն պարգևին արժանանում է հայրենիքի նկատմամբ ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար և չափազանց բարձր գնահատեց իր գործունեությունը ԱՄՆ երկրորդ ամենամեծ քաղաքը հանդիսացող Լոս Անջելեսի, ինչպես նաև ամբողջ Կալիֆորնիայի շրջանակներում։ ՀՀ գլխավոր հյուպատոսը շեշտեց Փոլ Կրեկորյանի արժեքավոր ներդրումը Հայաստան-Կալիֆորնիա հարաբերությունների զարգացման, հայ համայնքի առջև ծառացած խնդիրների լուծման, ինչպես նաև Հայաստանին և Արցախին աջակցության գործում։ Մասնավորապես, Բայբուրդյանը կարևորեց Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի դատապարտման ու հայ ժողովրդի նկատմամբ բռնության դադարեցման հնչեցրած պահանջը։
«Արցախյան պատերազմի հենց առաջին օրերին Փոլ Կրեկորյանը ձեռնամուխ եղավ ամերիկացի քաղաքական և պետական գործիչների համա-խմբմանը՝ հանուն Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձա-զերծված պատերազմի դադա-րեցման։ Նրա ջանքերի շնոր-հիվ համատեղ մամուլի ասու-լիսով հանդես եկան ԱՄՆ կոնգրեսականներ, Կալիֆոր-նիայի նահանգայի խորհրդա-րանի առաջնորդներ և անդամ-ներ, Լոս Անջելեսի քաղաքային ղեկավարներ և պաշտոնյաներ՝ պահանջելով անմիջապես դադարեցնել հայ ժողովրդի նկատմամբ բռնությունը։ Պատերազմի ավարտից հետո Փոլ Կրեկորյանի շնորհիվ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև ընդունեց, որով վերահաստատեց Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։ Փոլ Կրեկորյանի նախաձեռնությամբ Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն մեկ այլ հռչակագիր ընդունեց, որով Ադրբեջանից պահանջեց անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և գերևարված խաղաղ բնակչությանը, ինպես նաև նոյեմբերի 9-ը հռչակվեց ադրբեջանական ագրեսիայի զոհերի հիշատակի օր։
Կրեկորյանի՝ Արցախին անվերապահ աջակցության վկայություններից է այն, որ դեռևս 2012 թվականին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը Լոս Անջելեսն ու Շուշին հռչակեց բարեկամ քաղաքներ, իսկ 2013 թվականին Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը հատուկ ըն-դունած հռչակագրով ճանաչեց Արցախի անկախությունը՝ իբրև ինքնիշխան պետություն», իր ելույթում ասաց դես-պան Բայբուրդյանը։ ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց նաև, որ Արցախի պատերազմի օրերին մեծամասամբ Կրեկորյանի գործունեության շնորհիվ ամերիկյան լոբբիստական «Մերկուրի» ընկերությունը դադարեցրեց Թուրքիայի հետ համագործակցությունը։
Արմեն Բայբուրդյանը նշեց նաև, որ հայազգի գործիչը մեծ դեր ունի նաև ամերիկահայ համայնքի առանձին խնդիրների լուծման գործումգ Կրեկոր-յանի շնորհիվ է, որ ամերիկյան ընտ-րական տպագրական նյութերում ներառ-վել է նաև հայերենը։ Դեսպան Բայբուրդ-յանն ասաց նաև, որ Փոլ Կրեկորյանի գործունեության արդյունքում 2019 թվականին հնարավոր դարձավ Լոս Անջելեսի քաղաքային իշխանություն-ների կողմից քաղաքապետարանում տեղի ունեցած ՀՀ վարչապետի ան-նախադեպ ընդունելությունը և հյուր-ընկալությունը։ «Այս ամենը գալիս են վկայելու Փոլ Կրեկորյանի հայանպաստ գործունեության և հայ-ամերիկյան հա-րաբերություններում կարևոր ավանդի մասին, որի համար այսօր մենք երախ-տագիտություն ենք հայտնում նրան», ասաց դեսպան Բայբուրդյանը։
Փոլ Կրեկորյանն իր հերթին երախ-տագիտություն հայտնեց ՀՀ բարձ-րագույն պարգևի համար։ Նա նշեց, որ կատարել է իր պարտականությունը՝ իբրև հայորդի և պատրաստակամություն հայտնեց այսուհետև նույնպես մշտա-պես կանգնել Հայաստանի և Արցախի կողքին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *