Կոչ սրտացավ Հայերին

Posted on December. 5. 2022

Գրեց ՝ Բժիշկ, Վաղարշակ Փիլոսյան, Գյուտարար, Հակոբ Ագանյան:

Մենք բոլորս էլ Հայ դատի զինվորներ ենք։ Ռուսաստանի հայերի միությունը հակահայ վերաբերմունք ունի 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և Կարսի պայմանագրերի (13 հոկտեմբերի, 1921 թ.) չեղարկման և չեղյալ հայտարարելու դատավարությանը, և փորձում է այն կասեցնել։
101 տարվա մեջ, առաջին անգամ, Ռուսաստանի Պրեսնենսկի շրջանի դատարանը, դատական հայց է սկսել ընդդեմ Լենին-Աթաթուրք պայմանագրի, որն անօրինական է։ Այս բոլշևիկյան պայմանագիրը, ինչքան որ հակահայկական, այն նույնքան էլ հակառուսական է։ Եթե չլիներ այս պայմանագիրը, ապա Մուշը, Վանը, Էրզրումը, Անին, Նախիջևանը, Արցախը …կմնային հայկական տարածքներ, ՀԱՊԿ-ի մաս և Հայաստանը ուղիղ ելք կունենար դեպի Սև ծով։ Սա Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշումն է, երբ Ամերիկան ստացավ Հայաստանի սահմանները որոշելու մանդատ Ազգերի Լիգայից, որը անժամկետ է և կատարման ենթակա նույնիսկ 102 տարի անց։ Վուդրո Վիլսոնի արբիտրաժային որոշում միակն է, երբ Ազգերի Լիգան, Ամերիկային մանդատ տալով որոշել է Հայաստանի սահմանները, Թուրքիայի, ԱդրբեջանիԻրանի և Վրաստանի միջև։ Սա է միակ իրավական փաստաթուղթը, որը բանակցությունների ժամանակ միշտ պիտի լինի Հայաստանի ղեկավարության քննարկումների սեղանին։ Ի միջիայլոց, եթե այս Փաստաթուղտն է դրվում բանակցային սեղանին, ապա Նենսի Փիլոսիի, Մակրոնի ՀԱՄԽԻ անդամ և ոչ անդամ երկրների ղեկավարների հետ հանդիպումները պատմական, առարկայական,ողջախոհական իմաստ էն ստանում։ Բոլորս պետք է բարձրանանք օրենքների «Միջազգային» կոչված տարածքի իրազեկության և իմաստության մակարդակին։ Նշվածը դեռ չի աշխատել ու չի աշխատում, որովհետև Լենին-Աթաթուրք Մարտ 16, 1921 թ. անօրինական, հանցագործ, գաղտնի պահված, Հայաստանը զոհաբերելով սոցիալիզմը մուսուլմանական աշխարհում տարածելու պատրանքների համար ստեղծած պայմանագրի անօրինական-անվավեր լինելը չի հաստատված իրավաբանորեն։ Ափսոս, որ 32 տարի անկախանալուց հետո Հայաստանը ներկայացնողը չի ունեցել և դեռ չունի իրավաբանական կրթություն, մակարդակ, կարողություն, որ եռաբլուրի տարածքը փոքր լիներ։ Փառք Աստծո, որ արդարադատությանը նվիրված Հայ և Ռուս իրավաբանները, տեսլական ունենանով, տիտանական աշխատանք են տանում 101 տարի հետո զոհի իրավունքները պահպանելու և Ռուսաստանին ու Թուրքիային միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու։ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանի դատարանն արդեն ավարտում է այս գործի քննությունը և ակնկալվում է Լենին-Աթաթուրք Մարտ 16, 1921 թ. Մոսկվայի համաձայնագիրը չեղյալ համարելը և չեղարկելը։ Կոչ՝ աշխարհի բոլոր հայերին միաձայն բողոքել դատարանի և այս խիզախ փաստաբանների վրա ճնշում գործադրելու ցանկացած փորձի դեմ, և տարածել այս տեղեկատվությունը, որպեսզի դատավարության գործընթացը լինի թափանցիկ և արդար։ Իրավական դաշտում կողմնորշվելու այս կոչը վերաբերվում է բոլոր Հայերիս, հույսով, որ ՄԱԿ-ը, Եվրոմիությունը և աշխարհի մեծերը իրենք էլ կվերադառնան իրավական դաշտ, որտեղ ողջախոհությունն է գործելու «Հայկական Հարց » եզրը մեջտեղ բերելով։ Բայց դա նախ և առաջ մենք ենք անելու: Այո, այո ես և դու: Էլ ու՞մ վրա հույս դնենք, հարգարժան Հայ դատի զինվոր: Հայ ազգը պիտի սատար կանգնի այս իրավաբանական Սարդարապատը ևս հաղթելու։

Սա է հիվանդացված միջազգային հարաբերությունների բուժման ձևերից մեկը։
Բժիշկ, Վաղարշակ Փիլոսյան։ Գյուտարար, Հակոբ Ագանյան:
Դեկտեմբեր 4, 2022
Լոս Անջելես։
P.S.Փոխվելու, տարածելու,ընթերցողի կողմից այս և նման Հայկական Հարցի առկա և նոր ուղղությունները կատարելագործելու հույսով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *