Իրավաբանական Սարդարապատ

Posted on February. 12. 2023

Գրեց՝ Վ. Փիլոսյան

Հայերս, հիվանդ միջազգային հարաբե-րությունների բուժ-մամբ էնք զբաղվելու: Այդ ճանապարհին է լուծվելու նաև «Հայկական Հարցը»:
Պատահական չեն, Վուդրո Վիլսոնին Նոբելյան մրցանակ տա-լը, Վուդրո Վիլսոնի Իրավարար Վճռի առկայությունը, Ազգերի լիգայի անունից Աշխարհում խաղաղություն պահպա-նելու և պատերազմները կանխելու Վուդրո Վիլսոնի առաջարկած 14 կետերը: Պատահական չի, Ճո Բայդենի, աշխարհի տասնյակ պետություններ և այդ պետությունների մեջի առանձին նահանգների, կազմակերպությունների, անձանց կողմից 1915 թվականի Հայերի, Հույների, Եզդիների «տեղահանությունը» Թուրքիայում ցեղասպանություն որակելը: Պատահական չի, 1915-1930թ աշխարհի, նամանավանդ ԱՄՆ-ի «Մերձավոր Արևելքի Օգնության» ստեղծման փաստը, «բոլշևիկյան, 1917թ պետական հեղաշրջումը և 1990-ին դրանից հրաժարվելու», «1933-ին Հիտլերի իշխանության գալու և 1945-1946թ Նյուրնբերգյան Դատավարության … փաստը»: Նյուրնբերգի բացահայտումները ուղղակիորեն հանգեցրին ՄԱԿ-ի Ցեղասպանության կոնվենցիային (1948) և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին (1948), ինչպես նաև պատերազմի օրենքների և սովորույթների մասին Ժնևի կոնվենցիային (1949): Բացի այդ, Միջազգային ռազմական տրիբունալը օգտակար նախադեպ է ստեղծել Տոկիոյում ճապոնացի ռազմական հանցագործ-ների դատավարությունների համար (1946-48 թթ.). Նացիստների առաջնորդ Ադոլֆ Էյխմանի (1906-62) դա-տավարությունը 1961թ. և նախկին Հարավսլավիայում (1993 թ.) և Ռուանդայում (1994 թ.) ռազմական հանցա-գործությունների համար տրիբունալների ստեղծումը:
Կասկած չկա, որ այս և նման գործընթացները առաջ-ընթաց քայլեր էն միջազգային իրավունքի հաստատման և զարգացման համար:
Առկա են բազում երկրների, միջազգային կազմակեր-պությունների որոշումները և առանձին անհատների մարդասիրական քայլերը Հայկական Եղեռնի վերաբերյալ, որոնք Հայ Դատի իրեղեն ապացույցների ցանկում են Սան Ստեֆանոյից էլ առաջ, մինչև այսօրվա Լաչինի միջանցքի փակումը: Նրանք դեռ դատարան չեն գնացել, ու դեռ գնալու ճանապարհին էլ չեն, իրավական գնահատական ստա-նալու, որոշումները գործադրելու ակնկալիքով, որովհետև մենք, ինքներս նրանց չենք տարել դատարան:
Ինչքան որ բնական էն աշխարհի գեր տերությունների շահերից ելնող որոշումները, նույնքան էլ բնական է անժխտելի փաստերի ողջախոհությամբ տեսադաշտ բերելով այդ որոշումների ընդունելու վրա իրենց հատուկ իմաստ բերելը: Արցախի հարցի լուծման ճանապարհին պատերազմում հաղթող Հայկական կողմի միամիտ ապակողմնորոշումը չջոկելով հաղթանակի արդյունքների իրավական ձևակերպման տարբերությունը զինադադարի համաձայնությունից 1994-ին, չնայած պատմական «Վահանյան ազատամարտի Նավարսակի պայմանագրի,484թ» փաստի գոյությանը: 44 օրյա պատերազմը խիստ կերպով իր վրա կրում է «Մադրիդյան սկզբմունք-ների» կնիքը: Ո՞վ է գրել «Մադրիդյան սկզբունքները»: Որտե՞ղ էինք մենք: Կենդանի՞ էն արդյոք «Մադրիդյան սկզբունքների» գրողները: Նրանք հոգեբուժական քննության ենթարկվել՞ են թէ չէ: Ի՞նչ կապ կա «Մադրիդյան սկզբունքների» գրողների և 44-օրվա պատերազմին, նույնիսկ բանակ չզորակոչված անձի Հայկական Բանակի գլխավոր հրամանատար աթոռին հայտնվելու փաստի մեջ: Վարչապետի խոստովանանքը ուշանում է: «Տեղեկատվության ազատության ակտը» դեռ չի օգտագործված Էրդողան-Թրամփ մեկ ամսվա մեջ, շուրջ 80 զանգերի խաղացած դերը 44 օրյա պատերազմին ԱՄՆ-ի անտարբերությունը ապահովելու միտումին: Երևակաենք, թէ ինչպես կզգար նախագահ Վ.Վիլսոնը, «Մերձավոր Արևելքի Օգնության» ԱՄՆ-ի իրագործողները, հայապահպանման հազարավոր նվիրյալ մարդկանց և կազմակերպությունների անդամ-ները, եթե իմանային մարդասիրական իրենց քայլերի, և 105 տարի հետո նախագահ Թրամփի «Դարձնել Ամերիկան Մեծ, Երևելի, Վսեմ, Մեծահոգի…» լոզունգի և իր իսկ նախագահի շիզոիդ քայլերին իրազեկ լինելուն: Մեծ, մեծ, շատ մեծ բացթողումներ ենք ունենում և շարունակում ենք նույն ուղին եթե «Իրավաբանական Սարդարապատը» չգործի: Այդ ճանապարհին է լուծվելու նաև «Հայկական Հարցը»:
Վ.Փիլոսյան 01/28/2023

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *