Նամակ մեծագոյն ԱՄՆ Նախագահ Ժոզեֆ Պայտընին

Posted on April. 9. 2023

Գրեցին՝ Վաղարշակ Փիլոսյան Մ.Դ,
Ոսկան Մխիթարեան Վրդ.
Գուրգեն Մկրտչյան, փաստաբան
Պիտեր Տաղլյան, բ.գ.թ., Էմիլի Մարության

Մեծարգոյ նախագահ Ժոզեֆ Պայտըն,
Դուք խիզախօրէն և ճիշտ անուանեցիք 1915 թուականի սարսափելի իրադարձութիւնները «Ցեղասպանութիւն»՝ դրանով իսկ վաւերականացրիք հայ ժողովրդի հանդէպ կատարուած ծանր արհաւիրքը: Արդարությունը վերականգնելու Ձեր պատմական քայլը, մեծարգո Նախագահ, մարդկութան և
մարդկայնության դեմ ոճրագործությունները թուրքերի կողմից չճանաչված ու քաղաքակրթության կողմից լիովին չդատապարտված ցեղասպանություն վերապրած հայ, հույն, այսորի, եզդի, զազա, ալեվի, արաբ և մյուս ավտոխտոն ժողովուրդները գնահատում են ԱՆՍԿԻԶԲ, ԱՆՎԵՐՋԱՆԱԼԻ, ԱՆՀԱՍԱՆԵԼԻ։ Դուք անստվեր լույս դարձաք ցեղասպանված հայ և մյուս բնիկ ազգերի ժառանգորդների համար։ Սրանք տիեզերական եկեղեցու Սուբ ՈՒսուցիչ, միջնադարյան աստվածաբան, հայ գրականութան Ռենեսանսի Ռահվիրան Գրիգոր Նարեկացու խոսքերն են, որի ստեղծագործութունները ցանկացած մտավորական հավասար է նայում Դանթեի, Շեքսպիրի, Գյոթեի, Շիլլերի գործերի հետ, որի մանտրաների գիրքը հազարամյակներ շարունակ անկողնու գլխատակի բժշկարան է եղել Հայկական լեռնաշխարհում և Մեծ Մերձավոր Արևելքում ապրող բոլոր ժողովուրդների համար։
ԱՄՆ որպես միջազգային իրավունքի սուբյեկտ 103 տարվա ընթացքում իր օրինակով հարգելով միջազգային իրավունքը և իր օրենսդրությունը, աշխարհում դարձավ դեմոկրատական արժեքների միակ հայրենիքը և իրավունքի, օրենքի և օրինականության իսկական իրավական պետութան օրինակ Երկիր մոլորակի վրա։ Դրա վառ ապացույցն է այն փաստը, որ մեկ դարուց ավելին ԱՄՆ ոչ մի պայմանագիր, կամ միջպետական համաձայնագիր չի ստորագրել Թուքիայի հետ, որը խախտում է Հայաստան պետութան տիտղոս տարածքները, անտեսելով ու մեժելով Թուրքիայի հարյուրամյա աղերալից խնդրանքները։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հայկական համայնքը դիմեց Ամերիկայի ղեկավարությանը քաջալերելու Արևմըտյան Հայաստանը բոլշևիկան պետությանը միավորելուն։ Հիմք ունենալով նախորդ դարի 20-ական թթ. բոլշևիկների ու թուրքերի սեպարատ ու արյունալի պակտով Արևելյան Հայաստանից Նախիջևանի, Արցախի և Ջավախքի անօրինական ու բռնի անջատման փորձը, ԱՄՆ արդարացիորեն չկատարեց այն, գործով և խոսքով մնալով օրինականութան դաշտում, հարգելով ոչ միայն ամերիկյան արժեքները, այլ նաև ընդհանուր համամարդկային սկզբունքները, դրանով իսկ խիստ դատապարտելով մարդկության և մարդկայնութան դեմ թուրքերի ու բոլշևիկների կողմից իրականացրված ոճրագործություններն ու հանցագործություննեը, այլ նաև Արևմտյան Կասպիայում հայերի, լյազգինների, թալիշների, ուդիների, ցախուրների, ավարների և մյուս բնիկ ժողովուրդների նկամամբ բոլշևիկների, երիտթուրքերի, մուսաֆա-տիստների, քեմալականների հարյուրամյա անպատիժ ցեղասպան մեքենայի:
ՄԵԾԱԳՈՒՅՆ ԿՈՒԼՏՈՒՐՈՑԻԴԸ։
Միացյալ Նահանգների Նախագահը առաջին անգամ Անտլանտիկայով Եվրոպա է եկել Միջազգային գործերին առաջին անգամ մասնակցելու հենց Ազգերի լիգայի օրա-կարգի առաջին՝ Հայկական հարցի քննարկման ժամանակ։ Այդ նույն ժամանակ է առաջին ամերիկյան խաղաղարար զիվորը շրջանցել օվկիանոսը դեպի Հին Աշխարհ։ Եվ պատահական չէ, որ այսօր, մենք՝ ցեղասպանված և հայրենազրկված հայերս, հույները, այսորիները, եզդիները, զազաները, ալեվիները և մյուս ավտոխտոն ազգերը ի սփյուռս աշխարհի հպարտ ենք, որ Միացյալ Նահանգները դարձել է գերտերություն։ Աղերսալից կխնդրենք, մեծարգո Նախագահ, Ցավօք, դուք չանտեսելցիք և գործի դնել Ազգերի լիկայի կողմից ԱՄՆ-ին տուած մանդատը, ինչպէս նաեւ Վուդրո Վիլսոնի նույնիսկ առ այսօր ակտուալ, անբեկանելի, անվիճելի, անառարկելի, հայցային վաղեմության ժամկետ չունեցող, իրաւարար վճիռը, Woodrow Wilson’s Arbitrary Award (WWAA), որը Հայկական հարցի միակ արդարաց-ուած լուծումն է: WWAA-ում ճշգրիտ արտացոլել են 1915-1920 թուականներին տեղի ունեցած իրողութիւնները, գնահատուել հայերին պատճառուած նիւթական վնասները, գծուել Հայաստանի սահմանները, ելք տրուել դէպի ծով և երաշխաւորուել անվտանգութեան միջոցառումներ։
Քաջ գիտակցելով առ այն, որ Առաջին համաշխարհային պատերազմից հետո բոլոր պետությունների հյուծվածու-թյունը, Հայաստանի բոլշևիկյան անեքսիան և սովետիզացիան, թուրքերի նոր պատերազմական հարձակումները Հայաստանի վրա, Նախագահ Վուդրո Վիլսոնը այնուամե-նայն նախաձեռնեց Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ՄԱՆ-ԴԱՏԻ քննարկումը Սենատում, որովհետև ըստ միջազգային իրավունքի, երբ պետության օրենսդիր օրգանում քննարկվում է տարածքի հարց, ապա դա նշանակում է, որ միջազ-գային իրավունքի ոչ մի այլ սուբյեկտ տիտղոս չունի այդ տարածքների նկատմամբ։ Այսինքն ԱՄՆ-ի Սենատում Հայաստանի նկատմամբ ԱՄՆ Մանդատի քննարկումը հաս-տատեց Վիլսոնյան Հայաստանի տարածքի և սահմանների դե-ֆակտո տիտղոսը Հայաստան պետութան՝ ոչ Օսմանյան (Օտամանյան) կայսրությունը (Մեծ Դուռը), ոչ էլ Թուրքիայի Քեմալական Հանրապետությունը տիտղոս չունեն Հայաս-տանի տարածքի վրա։
22.11.1920թ Վուդրո Վիլսոնի նախագահական ստորա-գըրութեամբ, և ԱՄՆ-ի Մեծ կնիքով կնքվելուց յետոյ, WWAA-ը դարձել եւ շարունակում է մնալ միակ Միջազգային Իրաւական հայտնի անբեկանելի, բողոքարկման չենթարկվող, լիիրավ փաստաթուղթը, որը նախատեսուած էր լուծելու Հայկական հարցը և զսպելու ագրեսորներին: Մնացած բոլոր փաստաթղթերը միջազգային իրավունքով ենթակա են անհապաղ դենանսացիայի և պետք է բխեն Իրավարար վճռի տառից և տողից։ Ձեր առաքելությունը, մեծարգո Նախակահ, լռութիւնն այս առումով կբարձրացնի և կկարևորի նվազեցրեց Միացեալ Նահանգների՝ որպէս մանդատի գլխաւոր կրողի՝ ՄԱԿ-ի, ԵՄ-ի, միջազգային իրաւունքի դերն ու նշանակութիւնը, չսանձազերծելով նոյն թուրքական և հետբոլշևիկյան ուժերին շարունակելու իրենց դարավոր հալածանքները հայ ժողովրդի և մյուս բնիկ ազգերի նկատմամբ։ Թուրքերը և հետբոլշևիկները ցանկանում են օրինականացնել իրենց 100-ամյա անօրինականությունները՝ փակել մեկ դար առաջ իրենց իսկ կողմից ստեղծած հայկական ռեզերվացիան՝ ի դեմս փոքրիկ Հայաստանի և տեղահանել Արցախի (Ղարաբաղի) բնիկ (ավտո-խտոն) հայերին իրենց բազմադարյա օրրանից, իրենց շուրջ հավաքելով թուքալեզու ազգերին ու նրանց վրա փոխանցելով թուրքերի և բոլշևիկների կողմից մարդկության դեմ իրականացրած դարավոր ցեղասպանությունները։ Իսլամն անմեղսակից է թուրքերի և բոլշևիկների ոճրագործություններին։ Մեծ Մերձավոր Արևելքի երկրների իսլամ երկրպագող ավտոխտոն ժողովուրդները փրկել են հայերին, հույներին, ասորացիներին, եզդիներին, ալեվիտներին, զազաներին և մյուս բնիկ ժողովուրդներին Ցեղասպանությունից և Ցեղա-սպանված հայերի ու այլ բնիկ ժողովուրդների ժառանգները մեծ պարտք ունեն այդ ժողովուրդների հանդեպ։
«Մենք՝ ժողովուրդս», խորապէս ցաւում ենք, որ դա տեղի ունեցաւ և շարունակում է յարատեւել աւելի քան 102 տարի: Կովկասի տարածաշրջանում Միացեալ Նահանգների ներկայիս քաղաքական դիրքորոշումը կրկին մահացու է դառնում Հայաստանի և Արցախի համար՝ տասնեակ հազարաւոր սպանուածներով և անյուսալի շրջափակման մէջ մնալով՝ բառացիօրէն առանց ելումուտքի, բժշկական միջոցներ, սննդի և ջրի:

Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիաի հեղինակ Ռաֆաել Լեմկի-նին ցավոք չհաջողվեց Կուլտուրոցիդին, որը համարվում է ժամանակակից քաղաքակրթության 12 սպառնալիքներից և մարտահրավերներից մեկը, տալ միջազգային իրավական որակավորում։ Այդ դասին են պատկանում նաև բաբլոմանյան (փողի մոլուցքը)՝ պաշտոնյաների, գիտնականների, դեպուտատների և մասնա-գետների կաշառվածությունը (ծախվածությունը) կեղտոտ և արյունոտ փողերի համար։ Այսօր հենվելով դիվանագիտութան պատմութան մեջ ամենախայտառակ և ամոթալի ու ողորմելի լենինաթաթուք հանցագործ գործարքպակտով հազար ու մի անօրինական պայմանավորվածություններ և համաձայնագրեր են ձեռք բերվում (2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի, 2022թ. հոկտեմ-բերի 31-ի եռակողմ և 2022թ. հոկտեմբերի 6-ի քառակողմ, 2022թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում, 1991թ. Ալմա-Աթայում, 1994թ. մայիսին Բիշկեկում, թ. 2007 թ. և 2009 թ. Մադրիդում) թուրքերի և հետբոլշեվիկ-ների կամքով, դրդմամբ, կաշառմամբ, խաբելով՝ իբր թե պայմանավորվածություն ունեն Կենտրոնական (Միջին) Ասիայի և Ապշերոնի էներգոկրողներ ուղարկելու Եվրոպա, այնինչ պրակտիկայում ռուսական նավթ ու գազ են վերավաճառում Հին աշխարհին՝ շրջանցելով պատժամիջոցները Թուրքերը և նեոբոլշևիկ ռուսները իրենց ագրեսիվ խոսույթով և գործելակերպով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայությանը Ցեղասպանության ենթարկելու և Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիայի նախապատրաստություններ են տեսնում: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմների գործարկումը, միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաև` Թուրքիայի և նրա ֆորպոստ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների և քաղաքականության հասցեական դատապարտումը: ռեպարացիա WWAA-ն և «The Near East Relief»-ը (NER) քաղաքակրթութեան պատմութեան մէջ աննախադէպ վեհ իրադարձութիւններ էին, յիրաւի «Աստծոյ գործի կատարումը երկրի վրայ»՝: Ցանկալի է, որ Ցավօք Միացեալ Նահանգները չհրաժարուենցին իրենց իսկ սեփական բարձրագոյն հումանիտար և արդար սկզբուն-քներից, որոնք նախագծուած էին Հայ ազգը փրկելու և Հայկական Հարցը լուծե-լու համար, դրանով իսկ թոյլ չտալ տուեցին թուրքերին, ադրբեջանցիներին և պոլշեւիկներին իրականացնելու ագրեսիւ տարածաշրջանային և միջազգային գործողութիւններ շարունակաբար: Թուրքիան լկտիօրէն ժխտում է Հայոց ցեղասպանութեան փաստը եւ իր դերը դրանում։ Նրանք վայելում են ՆԱՏՕ-ին իրենց անդա-մակցութիւնը և ամբողջովին անտեսում են WWAA-ն, Միացեալ Նահանգների անգործութեանը և լռութեանը ապաւինելով: Լենին-Աթաթուրք անօրինական սեպարատ-համաձայնագիրը (03/16/1921/) իրականում ի չիք արեց WWAA-ին և մինչ օրս էլ, լուռ ու մունջ շարունակում է պահել «յանուն համաշխարհային սոցիալիզմի» գծած սահմանները Առաջավոր Ասիայում (Անատոլիայում), Հայկական լեռնաշխարհում, Կովկասում, Հյոսիսային Միջակետկում և Հյուսիս-Արևմըտան Իրանում, չնայած արդէն սննկացած լենինեան, ստալինյան, բոլշևիկյան սոցիալիզմի գաղափարին՝ հայ ժողովուրդը հայտնվեց կոմունիստական մուրճի ու թուրքական կոճի արանքում. հայկական ընդարձակ բնօրանը, հայկական նախաքրիստոնեական և հետքրիստոնեական ճարտարապետության գոհար-հուշարձանները, վարժարանները, արտադրությունները, ագարակները, բազմադարյա ջրնցքները և ամրոցները, կիլիկյան նավահանգիստները, կամոգրջները, այդ թվում՝ ծաղկած Կարսն ու Վանը, բիբլիական Արարատը, հենց այնպես, առանց մեկ կրակոցի փոխանցվեցին թուրքերին։ Եվ այդ անպիտան, տգետ, բամբասող և անպիտան դիվանագետները կշարունակեն առեւտուրը Հայաստանի հետ՝ հանձնելով Նախիջեւանն ու Արցախը։
«Մենք՝ ժողովուրդս» պահանջում ենք իրականութեան ճշգրիտ ստուգում Հայաստանում և Արցախում: «Մենք՝ ժողովուրդս» ակնկալում ենք, որ մեր կառավարութիւնն աշխուժացնի WWAA-ի և NER-ի ոգին։ «Մենք՝ ժողովուրդս» պահանջում ենք դատապարտել, մերժել, չեղեալ յայտարարել Լենին- Աթաթուրք երկու ապադասային անձերի (իզգոյների) անօրինական համաձայնագիրը, որպէս սոցիալիստական բոլշևիկյան մղձաւանջի մնացորդ: Եթէ ո’չ Միացեալ Նահանգները, ապա ո՞վ է իրականացնելու WWAA-ը։ Եթե ո’չ հիմայ, ապա ե՞րբ։
Եվ այսպես, ԱՄՆ-ը պաշտոնապես ճանաչեց ХХ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ջարդերը որպես ցեղասպանություն։ Դուք, մեծարգո Նախագահ Ջոզեֆ Բայդեն, դարձաք Ամերիկայի առաջին նախագահը, ով օգտագործեց այդ տերմինը։ Ձեր նախորդները ողբերգությունն անվանեցին «ջարդ» կամ «վայրագություն», բայց հանուն դաշնակցի նրանք խուսափեցին ավելի վճռական գնահատականներից։ Այսօր հարյուր-հազարավոր սառեցված կիսատ
դատական գործեր են բացվում տարբեր նահանգներում Հայոց Ցեղասպանության ժառանգների ունեցվածքային պահանջատիրության փոխհասուցման համար։ Հայերը քաջ գիտակցում են, որՄիացյալ Նահանգները չի կարող, ի զորու և իրավասու չէ սեփական բյուջեի միջոցներով լուծել բարձրացվող խնդիրները, որովհետև մեծավ մասամբ հայերի, իչպես նաև հույների, այսորիների, եզդիների, զազաների, ալեվիների և մյուս ավտոխտոն ժողովուրդների ունեցվածքի բռնագրավման և անորինական սեփականաշնորհման հիման վրա է ստեղծվել քեմալական Թուրքիան, իսկ Արևմտյան Կասպիայի բնիկ հայ, լյազգին, ուդին, ավար, թալիշ, ցախուր և բնիկ մյուս ժողովուրդների ունեցվածքով արհեստածին ստեղծվեց, կեղծ, ահաբեկիչ միջազգային իրավունքի թուրքական մյուս սուբյեկտը՝ Ադրբեջանը, որը 100 տարում շարունակել է Հայոց Ցեղասպանութունը ու իրականացրել աշխարհի Մեծագույն Կուլտուրոցիդը։ Վերջինս իր Հրչակագրով և Սահմա-նադրությամբ չի ճանաչում խորհրդային-բոլշևիկյան ժամանակաշրջանի իրավահետնորդը, ուստի հայոց ռեպարացիաներն ու ռեստիտուցիաները պետք է
լուծվեն Ցեղասպան Թուրքիայի, Ադրբեջանի և ռուս բոլշևիկների իրավահետնորդի միջոցով։ Այս ամենը հնարավոր է Ձեր կողմից Հայաստանի ամերիկյան խնամակալության մասին՝ միակ ամերիկյան մանդատի գործի դնելը՝գործածելը։ Մանդատի ծախսերը կարող են ծածկվել տեղական հեշտ հարկերով, թուրքերի ու բոլշևիկների իրավահետնորդ պետության փոխհատուցումների ռեպարացիաներով ու ռետուտիվիաներով և Հայաստանն ինքը, ինչպես նաև սփյուռքի հայերի ջանքերով արագ կվերականգնվի, որպեսզի մանդատը իր արդյունքը տա և
Միացյալ Նահանգները ստանա ճնշված հայերի պաշտպանի հեղինակավոր կարգավիճակ։ Ցեղասպանության հետևանքով աշխարհում սփռված հայերի հիմնական ջանքերը կուղղվեն Հայաստանին տնտեսական աջակցություն ցուցաբերելուն։
Բոլորը, ովքեր հավատում են խաչին և քրիստոնեական կրոնի հիմնադիրների ուսուցանած սկզբունքներին, պետք է հավատան, որ Նախագահ Ջ. Բայդենի կառավարությունը պետք է ինչ-որ բան անի հայերին պաշտպանելու համար։ Հակառակ դեպքում, երկու օվկիանոսների միջև գտնվող յուրաքանչյուր եկեղեցական զանգ կղողանջի Քրիստոնեությունը պետականորեն առաջնն ընդունած հնա-գույն մահացող ցեղի համար։ 100-ամյա այս կոչը արձագանք գտավ այն ժամանսկ և կգտնի հիմա ամերիկյան հասարակության շրջանում, որը նախորդ դարում մասնակցել է Հայաստանին մարդասիրական օգնության տրամադրմանը։
Մեծարգոյ նախագահ Պայտեն, խնդրում ենք վճռականօրէն վերահաստա-տել ԱՄՆ-ի քաղաքական ուղղուածութիւնը դեպի WWAA-ը, յանուն օրինականութեան, արդարութեան, խաղաղութեան և հայ ժողովրդի ապագայի: ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութեան մէջ մարդասիրութեան և ժողովրդավարութեան սկզբունքները պէտք է գերակայեն նավթային շահերին: Դա է եղել Աստուծոյ գործը երկրի վրայ կատարողների գերխնդիրը 1915 թուականի «Ցեղասպանութիւն»-ից յետոյ, ի դէմս WWAA-ի և NER-ի: Այդ բարեգործ ուղղուածութիւնը այլընտրանք չունի: Անգլիացի բանաստեղծ Ջորջ Գորդոն լորդ Բայրոնն ասում էր, որ միայն հայոց լեզվով աղոթքն է հասնում Աստծուն։ Հայ ժողովուդը մեկ դարուց ավելին աղոթում և գործում է ԱՄՆ բարգավաճման համար՝ հանուն իր իրավունքների հիմնական պաշտպանի։
Աղոթքը տիեզերք է հասել։
Հայ ժողովուրդն այսօր աղոթում է Ձեր, մեծարգո Նախագահ Ժոզեֆ Պայտըն (Ջո Բայդեն), ԱՄՆ ժողովրդի հաջողության և ԱՄՆ պետության բարգավաճման համար։
Ցեղասպանության նահատակների մազապուրծ փրկված ժառանգների մանտան Աստծոն է հասնում։


Վաղարշակ Փիլոսյան Մ.Դ
Ոսկան Մխիթարեան Վրդ.
Գուրգեն Մկրտչյան, փաստաբան
Պիտեր Տաղլյան, բ.գ.թ.
Էմիլի Մարութան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *