ՈՐԴԻ ԿՈՐՑՐԱԾ ՀԱՅՐԸ… ՀԱՅԸ, և ՄԵՆՔ

Posted on May. 10. 2023

ԳՐԵՑ՝ ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆ

Սիրելի Հայրենակիցներ

Երկու օր է ծանր տպավորության մեջ եմ, կարծես մի քար էր սրտիս վրա, այն զգացողությունը, որ ապրեցի մոտիկից ճանաչելով 44 օրյա պատերազմում զոհված հերոսի Ալբերտ Հովհաննիսյանի հորըԱրտակ Հովհաննիսյանին, նույնիսկ գրելու հոգևոր թույլտվություն չէի կարողանում ինձնից պոկել: Գնդապետ Ղումաշյանի հրավերով Ամերիկայից եկած մեր ազնիվ հայրենակցիՄկրտիչ Բաբայանի և Արտակ Հովհաննիսյանի հետ հրավիրված էինք Արմավիրի Տիգրան Մեծի նունը կրող Ռազմամարզական վարժարան, մասնակցելու ներկա սերնդի և հայ հիշողության պայքարի հպարտություն ու խորհրդանիշ դարձած հերոս հայորդու Ալբերտ Հովհաննիսյանին նվիրված միջոցառմանը: Հազարավոր հոդվածների հեղինակս առաջին անգամ բացահայտեցի հերոսի հայտնության գաղտնիքը: Ահա թե ում
որդին է հերոս դառնում: Արժանապատվություն, վեհություն, ամեն զինվորի մեջ իր զավակին տեսնող այր, ԵՌԱԲԼՈՒՐ այցելելիսբոլորի շիրիմներին խոնարհվող հայ, որդու կորստից հետո, վիրավոր ու հաշմանդամ տղաներին վերջին հնարավորությունը չխնայող հայ ամենքի մեջ իր որդուն որոնող հայ….Ահա թե որտեղ է հայի ուժը բարեկամներ, այս ժողովրդի ճակատագրին ով պարտություն փաթաթեց, մենք պարտվող ազգ չենք…. Նզովք հայի թշնամուն, իսկ ամենակարևորըմենք մեզ թշնամի չդառնանք, հայրենակիցներ, գիտեք ինչ եմ ակնարկում: Այո, ենք հաճախ մեր թանկ ու զգայուն մայրերի ցավը անսահման գնահատելով, չենք նայում նրանց կողքին կրկնակի տառապանքով ապրող, ընտանիքը վերապրելու սյունը դարձող, հայ քաջին վայել արտաքին ուժն ու հպարտություն չկորցնող, երկրի ուժը չկորցնող հայ տղամարդու ներսի փլուզման ցավին, որը նրանք արժանապատվորեն թաքցնում են իրենց մյուս կեսին ոտքի պահելու և հայրենիքի ուժը չկոտրելու համար….
Արտակի և իր տեսակի հայ տղամարդկանց ուժն է երկիր պահում, ու թող նրա ներսը երբեք դուրս չդառնա: Աստված զորավիգ հայ գենին, հայի
ոգուն հայ տղամարդուն ու նրա արժանավոր զավակներին, ովքեր մեր անփոխարինելի գանձերն են: Պահպանիր նրանց, ԵՐԿԻՐ, որ պահպանված լինես դու, պահպանենք նրանց, սիրելի մայրեր, որ պահպանված մնան հայ ընտանիքներն ու Հայոց աշխարհը:
Ապրի վարժարանի կոլեկտիվը, որ հերոսականության ժառանգությունը պատվով է կրում….

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *