Creative Armenia-ի Շնորհիւ Երեք Հայ Արուեստագէտներ Բրիւսելում Ստեղծարար Կացութիւն Են Սկսում

Posted on September. 17. 2023

Creative Armenia-ն, համագործակցելով «Պօղոսեան» հիմնադրամի հետ, ուրախ է յայտարարելու East-West Residency ծրագրի նոր մասնակիցներին։ 2024ի Յունուար-Փետրուար ամիսներին երեք ականաւոր արուեստագէտներ կը մեկնեն Բելգիայի մայրաքաղաք Բրիւսել՝ «Վիլա Էմպեն» մշակութային կենտրոնում մէկ ամիս շարունակ ստեղծագործելու նպատակով:
2023ի East-West Residency մասնակիցներն են տեսողական արուեստագէտ Նարեկ Բարսեղեանը, գծանկարիչ Շամիրամ Խաչատրեանը եւ լուսանկարիչ Վահան Ստեփանեանը։ Ընտրուած արուեստագէտները Հայաստանի ամենատպաւորիչ տաղանդներից եւ մշակութային առաջնորդներից են, ովքեր սահմանում են արուեստի հետագիծը իրենց համապատասխան ոլորտներում։ Կացութեան ընթացքում ստեղծագործողներն ունենալու են աննախադէպ հնարաւորութիւն մշակելու իրենց ստեղծագործական նախագծերը, համագործակցելու եւրոպացի արուեստագէտների հետ եւ բացայայտելու Բելգիայի մշակութային աշխուժ դաշտը՝ միաժամանակ ներկայացնելով հայ ժամանակակից արուեստը եւրոպական մշակութային ասպարէզում։
«The East-West Residency ծրագիրը հայ արուեստագէտների համար հանդիսանում է կենսական նշանակութիւն ունեցող կամուրջ, որը կապում է նրանց եւրոպական մշակութային դաշտին։ Ծրագիրն իրականացւում է արդէն չորրորդ անգամ, եւ մենք ականատես ենք լինում, թէ ինչ մեծ փորձ են ձեռք բերում ծրագրի մասնակիցները Բրիւսելում ստեղծարար կացութեան արդիւնքում եւ վերադառնում իրենց հայրենիք նոր գաղափարներով եւ համագործակցութիւններով», ասաց Կարին Յովհաննէսեանը` Creative Ar-menia-ի հիմնադիր տնօրէնը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *