GARNIK VARDANYAN City of Glendale article

Posted on November. 24. 2023

Խոսքս վերաբերվում է ԱՄՆ-ին՝ հատկապես Գլենդեյլ քաղաքին։ 

Յուրաքանչյուր անձ կարող է օրական խնայել մոտ երկու գալոն ջուր, միևնույն ժամանակ հուսանք, որը ծախսվում է ջուրը զտելու և պոմպերով մեր բնակարանները հասցնելու համար։ Ծախսերը լինելու են 0,00 ցենտ, իսկ բնակչությունն էլ համեմատաբար քիչ գումար կծախսի։

Բավական հեշտությամբ կարելի է պակասեցնել մեքենաների խցանուները, արտանետվող գազերի քանակը, վթարները, վառելիքը, ծախսվող գումարները վառելիքի և յուղի համար, շարժիչի մաշվածությունը և, ամենա-կարևորը՝ խնայել ժամանակը։ 

Ծախսերը լինելու են 0,00 ցենտ։ 

Եկեք հեշտացնենք մարդկանց կյանքը և խնայենք նրանց ժամանակը։ Օգնենք նրանց փառքինգի խնդիր ունենալուց, ինչպես նաև ավելորդ լարվածությունից։ Այս հարցի լուծումը տալուց հետո պետ. բյուջեի գումարները կավելանան, իսկ ծախսերը կլինեն 0,00 ցենտ։ 

Կարող ենք փրկել հետիոտների կյանքը և առողջությունը։ Վարորդներին կազատենք ավելորդ անհանգստությունից, ծախսերից և պատիժներից։ 

Քաղաքներում չեն գոյանա այդքան խցանումներ և արտանետվող ավելորդ գազեր։ Հարցին լուծում տալուց հետո պետ. բյուջեում կավելանան գումարներ։ 

Բոլորս կխնայենք մեր ժամանակը և կապրենք հանգիստ ու ապահով։ 

Ծախսերը կլինեն 0,00 ցենտ։ 

Այս ամենը ես անում եմ օգտվելով ոչնչի գաղափարից։ Ոչնչի գաղափարն այն է, երբ կարող ես ոչինչով լուծել շատ խնդիրներ։

Ես խնդրելու եմ Գլենդեյլի քաղաքապետարանից որոշումներ կայացնել այս խնդիրների լուծման համար, որպեսզի ես և քաղաքի բնակիչները տեղեկանանք այդ մասին։ 

Եւ, եթե իմ առաջարկների համար քաղաքապետարանը գումարային պարգև շնորհի, խոստանում եմ այն օգտագործել հենց Գլենդեյլ քաղաքի և բնակչության բարեկեցության համար։ 

Գառնիկ Վահանի Վարդանյան։ 

Քայլենք մեր ստանդարտներով և պահանջներով։ 

Մեր ժողովրդի կողմից ցանկացած խնդիր բարձրացնելուց, կառավարությունը պատասխանում է դրան և տանում է շատ համեմատականներ այլ երկրների հետ։ Հատկապես օրինակ է բերում Եվրոպական երկրների, Ամե-րիկայի և այլ երկրների ստանդարտները։ 

Ձեր թվարկած երկրների բոլոր քաղաքներում և բնակավայրերում երբեք չեն արգելում փողոցային առևտուրը։ Ճանապարհներին և ամենուրեք կտեսնեք հագուստի, սննդամթերքի, մրգերի և բանջարեղենի վաճառք։ 

Ուստի, թույլ տվեք, որ հայ ժողովուրդն իր իսկ հնարավորություններով ինչ-որ չափով կարողանա բարելավել իր ընտանեկան հոգսերը։ 

Պետք չէ տրվել սադրանքների:

Երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ես խնդիր չունեմ։ Ես խնդիր ունեմ նրա որոշ խորհրդականների, նախարարների և որոշ պաշտոնյաների հետ։ 

Ասֆալտի վրա մեծացածներն իրավունք չունեն հողագործ մարդուն խորհուրդ տալ, կամ պարտադրել, որպեսզի նրանք հին կամ թույլ բերքատու ծառերն արմատախիլ անեն։ Դա լավ է, որ կառավարության կողմից տրվում են նոր տնկիներ՝ նույնիսկ ողջունելի է։ Սակայն հարկավոր է նոր տնկիներ տնկել, չկտրելով հին ծառերը։ 

Երբ նոր տնկիները կսկսեն բերք տալ առավել քանակությամբ, քան հները, այդ ժամանակ ծառի տերը թող որոշի կտրի այն, թե ոչ։ Հին ծառերն այսօր վերացնելով գյուղացին կզրկվի իր ապրուստից։ Կտրելով հին ծառերը, նա դրանք կօգտագործի որպես վառելափայտ։ Եթե այսօր ծառերը կտրելով նա իր տունը կտաքացնի ինչ-որ ´իքսª օրեր, ապա մի քանի տարի հետո, կտրելով նա իր տունը կտաքացնի ´իքսª օրեր և հավելյալ ավել օրեր։ 

Ուրիշ տարածքներում էլ անտառները պահեցիք և ոնց պահեցիք, այդպես էլ թշնամուն հանձնեցիք։ Ասում էիք ´բնությունը պետք է պահպանելª։ Ու՞մն է պետք այդ բնությունը, եթե ժողովուրդը չի օգտվելու դրանից, երբ ծեր ու մանուկ ցուրտ տեղում են գոյատևելու։ Ձեր պապերը չեն տնկել
մեր անտառները։ Եւ պետք չէ բացառել, որ ներկա պայմաններում ցանկացած պահի թշնամու կողմից հնարավոր է իրականացվի դիվերսիա մեր անտառների նկատմամբ։ Չմոռանան հազարավոր ծառեր, որոնք շատ անհրաժեշտ վառելափայտ կլինեին շատ ընտանիքների համար։ Այդ իսկ պատճա-ռով հարկավոր է մասնագետների և ժողովրդի աջակցությամբ կտրել անտառների հին ծառերը և բաժանել կարիքավորներին։ Այս դեպքում, թող կառավարությունը նոր տնկիներ բերի և հին ծառերը փոխարինի։ 

Անտառները և բոլոր հանածոները մեր Աստված տվել է ժողովրդին հավասար և ոչ թե անհատներին, որպեսզի հարստանան։ Հայ ժողովուրդ և հարգելի վարչապետ։ Նման ճանապարհներով պետք է պահել և ամրացնել մեր երկիրը։

Սիրում եմ բոլորիդ

Հայ ժողովուրդ

Գառնիկ Վահանի Վարդանյնան

Այս պատկերը միայն ես ունեմ պահել եմ ինձ հիշատակ։ 

Թերությունները վերացվել է Գլենդել սիթիի կողմից անմիջապես և թրաֆիկից ամեն օր ազատվել են հազարավոր վարորդներ։ 

Բնակչությունը ազատվեց ինչ-որ չափով առտանետվող գազերից։ Վարորդները խնայեցին իրենց թանկագին ժամանակը։

Վստահեք ինձ, խոստանում եմ, կարող եմ։ 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *