ՈՂԲԱՄ ԶՁԵԶ, ՍՏՐՈՒԿՆԵՐ

Posted on May. 10. 2024

Գրեց՝ Միքայել Միրիջանյան 

«Արահետ» պարբերականի գլխավոր խմբագիր 

Սիրելի ընկերներ, ես ուղղակի ամաչում եմ, որ մասնագիտական առումով համարվում եմ այսօրվա Հայաստանի լրատվական համքարության մաս։ Բայց հավատացեք, որ այս ցածրակարգ ու եղկելի լրատվական պրոյեկտները հայտնվելու են այն նույն աղբանոցում, որտեղ գահավիժելու են իրենց տերերը` ցավոք ծանրաքարշ տեղից պոկվող մուրճակացնային դեպոյի շարժման արդյունքում։ 

Չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է իրեն լրագրող համարող մեկը նախապես խորությամբ չուսում- նասիրի զրույցի առարկայի բոլոր ասպեկտները և, հայտնվելով պաշտոնատար անձի ճեպազրույցի թոհուբոհի մեջ, իրեն պահի լկտի ու բթամիտ կռվարարի պես, իր տերերի պարտադրած հարցը թութակի պես կրկնող և պատասխանը անտեսող ողորմելիի կարգավիճակում։ 

Ո՞նց կարելի է այդքան նվաստանալ` հանուն փողի։ Ահա արդեն հաստատված իրողություն է այն ողբերգական իրավիճակը, որի դեմ պայքարել եմ բազում տարիներ` ահազանգելով, որ ռոբասերժական ազգադավ թափթփուկների` Հայաստանին հասցրած բոլոր վնասները չնչին են այն հրեշավոր վնասի համեմատ, ինչը նրանք հասցրեցին հայ մարդու արժե-համակարգին։ 

Մամուլի այս կործանարար տապալումն սկսվեց այն պահից, երբ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ԱԺ դահլիճում նահատակվեց նաև Հայաստանի ազնվական-ռոմանտիկ, բարեկիրթ-խոհեմ լրատվության նվիրյալ առաջամարտիկ Հենրիկ Աբրահամյանը, և այդ ոճրագործության արդյունքում իշխանությունն անցավ բորենիների ձեռքը, իսկ մամուլը` ավանտյուրիստ ու ահաբեկչատենչ ոհմակի տիրապետության տակ` Տիգրան Նաղդալյանի գլխավորությամբ։ 

Այլևս չեմ հավատում, որ նման ընթացքի դեպքում հնարավոր է ընդդիմադիր Մասմեդիան դարձնել քննարկումների, բանավեճերի ու վերլուծությունների հարթակ, այն վաղուց է վերածվել ճանկռող-լաչառ վհուկների ինքնադրսևորման թատերաբեմի, որոնք իրենց տերերի հրամանով, գլադիատորի ջերմեռանդությամբ, հարձակվում են իշխանավորների վրա։ 

Իսկ գլադիատորները, ինչպես գիտեք, եղել են ՍՏՐՈՒԿՆԵՐ։ 

30.04.2024թ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *